«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները

Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին։

Սարգիս Ղազարյանը բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել