Վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները․ բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում

Beeline-ը տեղեկացնում է․

«Այսօր ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով, որոնք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների կողմից, վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել է Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները, որի արդյունքում մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև ընկել է կապի որակը Հայաստանի ամբողջ տարածքում:

Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում:

Ցավով պետք է նշենք, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու վարքագծի առաջին դեպքը չէ, և նախկինում էլ մեր բաժանորդները զրկվել են կապի միջոցներից մալուխները վնասելու հետևանքով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել