Ի՞նչ եղանակ կլինի այս շաբաթ․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 21-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին և 26-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին՝ առանձին շրջաններում, 22-ին, 25-26-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել