Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախագահ Արեմեն Սարգսյանի հրամանագրով դիվանագիտական աստիճաններ են շնորհվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Արման Եղիշի Հակոբյանին Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արեգ Սուրենի Հովյաննիսըանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ռուբեն Ալֆրեդի Սադոյանին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»: