Դատավոր Վարդան Գրիգորյանը և ԲԴԽ նախագահի խորհրդական Ռշտունի Ասիկյանը Երախտագիտության մեդալով են պարգևատրվել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին հրամանագրեր է ստորագրել, որոնց համար պարգևատրումներ են կատարվել Անկախության տոնի առթիվ։

Հրամանգրերում ասվում է․

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Ռշտունի Լևոնի ԱՍԻԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»։

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել