Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելու համար պատիժ է նախատեսվել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում է կատարվել, որով պատիժ է սահմանվել ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելու համար։ Օրենքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին։

«Հոդված 47.27. Ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգը խախտելը

1. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հարկադիր հոսպիտալացնելուց հետո հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում հոգեբուժական հանձնաժողով չհրավիրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 հազար դրամի չափով:

2. Հարկադիր հոսպիտալացման հիմնավորվածությունը մասնագիտական հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ հաստատվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անձին հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու համար հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից 72 ժամվա ընթացքում դատարան չդիմելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 60 հազար դրամի չափով:

3. Հիվանդանոցային հարկադիր բուժում իրականացնող բժիշկ-հոգեբույժի կողմից ամիսը առնվազն մեկ անգամ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովին հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի վիճակի մասին մասնագիտական գրավոր կարծիք չներկայացվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-150 հազար դրամի չափով:

4. Մինչև օրենքով սահմանված վեցամսյա ժամկետի լրանալը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մոտ հարկադիր բուժման օրենքով սահմանված հիմքերը վերանալու դեպքում հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմնի կողմից հարկադիր հոսպիտալացման ենթարկվելու վերաբերյալ դատարանի վճիռը վերացնելու պահանջով դատարան չդիմելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-150 հազար դրամի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ արարքի համար՝ սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել