Evocabank-ի հայտարարությունը՝ Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհի վերաբերյալ

Evocabank-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Որոշեցինք Evocabank-ի տարեդարձը նշել յուրահատուկ կերպով՝ կիսելով մեր տոնը բոլորի հետ և տոնական տրամադրություն փոխանցելով մեր համաքաղաքացիներին:

Գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ փակ միջոցառման փոխարեն, ինչպես միշտ, որոշեցինք տարբերվել և կազմակերպել միջոցառում, ինչպիսին Հայաստանում դեռ երբևիցե տեղի չէր ունեցել` դրոններով մեծ լուսային շոու։

Ուրախ ենք, որ Evocabank-ի շնորհիվ մեր համաքաղաքացիները նույնպես հնարավորություն ստացան վայելելու աշխարհում շատ թրենդային և տեխնոլոգիական բարդ լուծումներ կիրառող drone light show Երևանի երկնքում:

Հետևելով շոուն դիտելու համար հավաքված, փողոցում զբոսնող և անակնկալի եկած ականատեսների արձագանքին ու էմոցիաներին, սոցիալական ցանցերում տարածած հազարավոր լուսանկարներին և հոլովակներին` կարծում ենք, որ մեզ հաջողվեց մարդկանց տոնական տրամադրություն փոխանցել»,- նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։

«Ինչ վերաբերում է Սարալանջի տարածքում չոր խոտածածկի բռնկմանը, ինչը որոշ լրատվամիջոցներ կապել են Evocabank-ի միջոցառման հետ, տեղեկացնում ենք, որ հրավառությունն իրականացվել է մասնագիտացված կազմակերպության կողմից` անվտանգության բոլոր պահանջների պահպանմամբ և hամապատասխան մարմինների ներկայությամբ, որոնք էլ անմիջապես արձագանքել են և կարճ ժամանակում մարել բռնկումը։

Անկախ բռնկման հանգամանքներից՝ Evocabank-ը կդիմի Երևանի քաղաքապետարան` չոր խոտածածկի հատվածում Բանկի միջոցներով ծառատունկ իրականացնելու առաջարկով»,-նշել են Բանկից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել