Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:
63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:
Սույն մասով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը սահմանվում է ըստ հետևյալ սանդղակի.
Կենսաթոշակի անցնելու տարեթիվը | 2012թ. | 2013թ. | 2014թ. | 2015թ. | 2016թ. և հետո |
Աշխատանքային ստաժը | 6 տարի | 7 տարի | 8 տարի | 9 տարի | 10 տարի |
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ: