Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնում է․ «Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր,Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»,-նշվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Դավիդյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2003-2007 թվականներին։

Նորայր Դավիդյանը 1966-1972 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, 1972-1973 թթ.՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտի ինտերնատուրայում։ 1976-1980 թթ. այրվածքային վիրաբուժության գծով վերապատրաստվել է Մոսկվայի Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտում։

2008թ.-ից ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենն է եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել