Խոշոր հրդեհ Մատենադարանի հետնամասում․դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման կազմակերպման բաժինը։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։

Թարմացում․ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/vache.hoveyan/videos/10157623284313004

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել