«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանը շուրջ 130 մլն խմ բնական գազի պահեստավորման հզորություն ունի:
ԱԻՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազապահեստ–կայանի մոտակայքում երեկ առավոտյան բռնկված հրդեհը մեկուսացվել է, բայց մարել դեռ չի հաջողվել։
Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը տեղում հերթապահություն է իրականացնում։
ԱԻՆ–ը հայտնում է, որ ծխում է տորֆ: Պարզվել է, որ այրվում է սնկի մշակման արդյունքում 3000 քմ տարածքում կուտակված 3000 խմ տորֆային թափոնը:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ստորգետնյա գազի պահեստ-կայանը շուրջ 130 մլն խմ բնական գազի պահեստավորման հզորություն ունի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Աբովյանի համայնքապետարանի մեկ տրակտոր և երկու ջրատար ավտոմեքենա։