Երեխայի միանվագ նպաստի վճարման ժամկետը․ սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` չաշխատող անձանց համար սահմանված մայրության նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված՝

  • հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձինք,
  • ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամը,
  • քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Երեխայի միանվագ նպաստը, եթե ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու մասին դիմումը ներկայացվել է առցանց, վճարվում է դիմումը ներկայացվելուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:

Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսացող անձը ունի չաշխատող անձի կարգավիճակ: Ըստ այդմ, եթե հղիության և ծննդաբերության պատճառով ժամանակավոր անաշխատունակությունը առաջացել է օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության դադարեցումից կամ նոտարի պաշտոնավարման ավարտի օրվանից հետո, ապա այդ անձինք մայրության նպաստի իրենց իրավունքը կարող են իրացնել որպես չաշխատող անձի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել