«Զվարթնոց» արգելոց-թանգարանը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Սեպտեմբերի 21-ին Անկախության օրվան նվիրված միջոցառումներ են նախատեսված նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքների նպատակով, սեպտեմբերի 18-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, արգելոց-թանգարանը փակ կլինի։

Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել