Կառավարությունը առաջարկել է Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում) (երկրորդ ընթերցում)։