Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը։ Նշենք, որ մյուս երկու դատավորները երդվել էին 2 օր առաջ, սակայն Խունդկարյանն այդ ժամանակ դեռևս նախագահում էր Վճռաբեկ դատարանը։ Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է Երվանդ Խունդկարյանի հրաժարականի դիմումը Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։
«Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ՝ գործով ամեն ինչ պետք է անեմ ՍԴ-ի իմ գործընկերների հետ՝ էլ ավելի ամրապնդելու Սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,- ասաց Խունդկարյանը, այնուհետև երդվեց։
Մանրամասները՝ տեսանյութում