Աշոտ Խաչատրյանը ՍԴ աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներին

Ս.թ. սեպտեմբերի 17-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ դատավորներ Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին, ովքեր ավելի վաղ երդում էին տվել ՀՀ Ազգային ժողովում:

Ողջունելով նորանշանակ դատավորներին և ներկայացնելով նրանց ՍԴ դատավորներին և աշխատակազմին՝ Ա. Խաչատրյանը մաղթեց նրանց հաջողություններ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր առաքելությունն իրականացնելիս և արդյունավետություն համատեղ աշխատանքում՝ ի նպաստ մեր երկրի Սահմանադրության գերակայության և սահմանադրական օրինականության:

Սահմանադրական դատարանի նորանշանակ դատավորները հանդես եկան ողջույնի կարճ խոսքերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել