Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Գրիգոր Արարատի Գուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար»։
Նշենք, որ վերջինս նախկինում զբաղեցնում էր Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը։