Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 5-6 աստիճանով: