ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Երևան-Արտաշատ մայրուղուն շատ մոտ թռչող ուղղաթիռի վերաբերյալ հայտնում է․ «Ուսումնամարզական թռիչքներ են, անվտանգության կանոնների պահպանմամբ․․․ խուճապի կարիք չկա։
Հ․ Գ․ ավիացիոն տեխնիկայի գերցածր բարձրության թռիչքները կոնկրետ վարժաձևեր են և հրապարակելն էլ պարտադիր չէ»։
Auroranews-տեսանյութ էր հրապարակել ու հայտնել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհով երթևեկող վարորդները խուճապի են մատնվել: