Այսօր զոհված զինծառայողի ընտանիքը 70,000,000 ՀՀ դրամ հատուցում կստանա

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ցավով տեղեկացնում ենք, որ ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, hակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր՝ սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հովիկ Թամազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ կրտսեր սերժանտ Թամազյանի ընտանիքի շահառու հանդիսացող անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն օրենքով սահմանված հատուցումներ: Ընտանիքին հասանելիք հատուցման գումարը կկազմնի 70,000,000 ՀՀ դրամ, որից 10,000,000 ՀՀ դրամը կհատկացվի միանվագ, իսկ մնացածը ամսական հատուցումների տեսքով` 20 տարի շարունակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել