Լարված իրավիճակ ԱԺ-ում․ «Իմ քայլի» և ԼՀԿ-ի պատգամավորները սկսեցին գոռգոռալ իրար վրա

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդում էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Վերջինս մտքերի փոխանակության ավարտին մոտեցավ ամբիոնին 2 գրքով, որոնք սեռական դաստիարակության մասին էին։ Նա անդրադարձավ պետական չափորոշիչների մասին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը  ու նշեց․ «Այս չափորոշիչները մի խումբ կոտայքցիների կստիպեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եղեկեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»։

Այս խոսքերից հետո ԲԿՀ-ականները և ԼՀԿ-ականները սկսեցին հարվածել սեղաններին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տարիներ առաջ տեղի ունեցած խմբակային բռնաբարության գործով դատավճռի «սքրինշոթերը»:

Դատավճիռը հրապարակվել էր 1979 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սոցիալիստական Հանրապետության հայկական ՍՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատավոր Ա. Սարգսյանի նախագահությամբ:

Դատավճռով՝ Գագիկ Ծառուկյանը մեղավոր էր ճանաչվել հանցագործության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման. նա պատիժը կրել է ուղղիչ աշխատանքային գաղութում: Արայիկ Հարությունյանի ակնարկը այս մասին էր։ 2001 թվականին Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեկանվել էր, իսկ Գագիկ Ծառուկյանն արդարացվել էր:

Ծառուկյանի պաշտպանական թիմը դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է 40 տարվա վաղեմության դատական վճիռը, որը կայացվել է փակ նիստում, հասանելի դարձել հանրությանը:

«Միջամտություններից եք խոսո՞ւմ։ Մալաթիա-Սեբաստիայում գրադարանի տնօրենի խնդիր կար։ Անի Սամսոնյանը զանգահարում է ու ասում՝ տնօրենն է ճիշտ, բողոքողներին սաստեք, Աննա Կոստանյանը զանգում է ու ասում՝ բողոքողներն են ճիշտ, տնօրենին սաստեք։ Ու մարդիկ խոսում են միջամտությունից»,-ավելացրեց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել