Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այդ մասին ասվում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, իսկ Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի առջև կբարձրացվի հայկական եռագույնը։