Այն պահին երբ քաղաքական թիմը արձանագրի, որ սխալ ուղղությամբ եմ գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխանեց «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդման, որով պահանջում են Հարությունյանի հրաժարականը:
«Նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժներ և արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար: Իրականում «Լուսավոր Հայաստան»-ի այս նախաձեռնությունը սրանով ավելի կուժեղացնի նախարարությունը, որովհետև հաճախ կան դիտարկումներ, թե մենք չենք ներկայացնում մեր ամբողջ արածը, իսկ դրանք շատ են և սա լավ առիթ է»,- նշել է նա։
Մանրամանսերը՝ տեսանյութում