ՍԴ նորընտիր դատավորներից երկուսի երդման արարողությունը տեղի կունենա վաղը ԱԺ նիստերի դահլիճում

Հայաստանի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներից երկուսի երդման արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 10:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա՝ երրորդ դատավորի երդման արարողության օրը և ժամը հայտնի կդառնան ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքում թեկնածու Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84, դեմ՝ 2 պատգամավոր: Արթուր Վաղաշյանին կողմ է քվեարկել 86 կողմ , դեմ՝ 1 պատգամավոր, իսկ Էդգար Շաթրյանին՝ կողմ 85, դեմ 3 պատգամավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել