Վճարվող արձակուրդ՝ նորածինների հայրերի համար․ ԱԺ-ն կողմ քվեարկեց նախագծին

Նորածինների հայրերն այսուհետ երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում կարող են օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից:

Խորհրդարանն այսօր 116 «կողմ», 1 «դեմ» ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է նաև հայրության արձակուրդը:

Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել