Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնի համար:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` Առողջապահություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ «առողջապահության» աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատավարձի պաշտոնային դրույքաչափ՝ 256623 ՀՀ դրամ:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 18.09.2020թ:
Առավել մանրամասն՝ https://bit.ly/2Rtbs8s