Ճանապարհի աջակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար

Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի կմ 26+000-կմ 32+580 (աջ կողմ) հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով սեպտեմբերի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ն աջակողմյան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է ձախակողմյան հատվածով:

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել