Էականորեն բարձրանալու է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը․ պատգամավոր

Պատգամավոր Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը և Արթուր Գրիգորյան առաջարկում են «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարել։

Դալլաքյանի ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ առաջարկում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործման կամ ավտոբուսներով և միկորավտոբուսներով  ուղևորափոխադրումների կազմակերպման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք ընդունել տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը։

«Այս իրավախարգավորմամբ էականորեն բարձրանալու է ուղևորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը»,-նշում է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել