ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրության փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 12:40: ՍԴ դատավորների թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: