Վարչապետը մասնակցում է Երևանի N 153 դպրոցի բացմանը

«Մասնակցում եմ Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։

Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության»,-գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել