COVID-19 համավարակի ընթացքում դիմակ կրելը կարող է վիրուսի դեմ պայքարի ավելի ուժեղ միջոց լինել քան կարծում էիք: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։
Բժշկական The New England պարբերականի վերջին հոդվածն առաջարկում է, որ դիմակների համընդհանուր կրումը «կարող է նվազեցնել հիվանդության ծայրահ դրսևորումները և մեծացնել առանց նախանշանների վարակի անցկացման հավանականությունը»:
Եթե այս նախադրյալը ճիշտ է, ապա, ըստ հոդվածի, դիմակ կրելը կարող է դառնալ կանխարգելման մի միջոց, «որը պաշտպանություն կստեղծի և հետևաբար կդանդաղեցնի վիրուսի տարածումը» մինչև համապատասխան պատվաստանյութի ստեղծումը:
Պարբերականը մեջբերում է կատարել ԱՄՆ-ում սննդի մշակման կենտրոններում COVID-19-ի բռնկումի օրինակից, ուր աշխատողները պարտավոր էին դիմակ կրել ամեն օր:
«Ավելի քան 500 վարակվածների 95%-ը նախանշաններ չեն ունեցել, իսկ մյուս 5%-ի նախանշանները եղել են թույլ կամ միջին»,- ասում է պարբերականը:
Հոդվածը նաև նշել է, որ «վարակվածների շրջանում մահացության թիվն ավելի ցածր է եղել այն երկրներում, ուր դիմակները պարտադիր են եղել, նույնիսկ սահմանափակումների թուլացումից հետո»:
Հոդվածի համահեղինակ դոկտոր Մոնիկա Գանդին, ով Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի վարակաբան է, բրիտանական The Telegraph լրատվականին ասել է,- «Ճիշտ է, որ դիմակների շնորհիվ առանց նախանշանների վարակվածների թվի մեծացումը կարող է մեծացնել վիրուսի դեմ գոնե կարճատև իմունիտետ ձեռք բերող բնակչության թիվը՝ պատվաստանյութին սպասելու ընթացքում»:
Այդուհանդերձ նա զգուշացրել է, որ դիմակ կրելու արդյունավետության ուղղությամբ նոր հետազոտություններ պետք է կատարվեն: