Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը հայտնում է․
«Ինչպես արդեն նշել եմ ԿՏԱԿ-ը իրականացնում է երեք դասընթացներով վերապատրաստումներ` Մայքրոսոֆթ թիմս, Գուգլ քլասրում և Ուսումնառության ընդհաբուր ձևավորում։ Այս պահին այս երեք դասընթացներին մասնակցում են շուրջ 6000 ուսուցիչ։ Քանիսը կհաղթահարի ներկայացված պահանջները և կստանա վկայական կասեմ ավարտին։ Հա մոռացա նշել, որ Հեռավար ուսուցման հմտություններ, արդեն սովորական դարձած դասընթացին էլ այս պահին մասնակցում է 400 ուսուցիչ։ Դե մենք բաաաան չենք անում, էս ամեն ինչը տենց, ինքնըստինքյան տեղի ա ունենում»,-նշել է նա։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը հայտնում է, որ այս պահին 6400 ուսուցիչ վերապատրաստվում է առցանց ու հեռավար ուսուցման տարբեր գործիքներով․ «Առցանց դասընթացները հասանելի են բոլոր ուսուցիչներին, անվճար»։