Սոցիալական ապահության ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Էրեբունի-Նուբարաշենի սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.3-Ղ5-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Էրեբունի-Նուբարաշենի սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.3-Ղ5-5) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հայտարարության վերջում՝ կցված ֆայլի միջոցով:
Սոցիալական ապահովության ծառայության Երևան քաղաքի սպասարկման վարչության Էրեբունի-Նուբարաշենի սպասարկման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-1-26.3-Ղ5-5) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Սոցիալական ապահության ծառայություն (ք. Երևան, Նալբանդյան 13) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին ՝ ժամը 14:30-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 15-ին ՝ ժամը 14:30-ին, Սոցիալական ապահության ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Նալբանդյան 13):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում: