ԱԻՆ-ին նոր թվայնացված համակարգ են նվիրել

Զանգերի կառավարման ավտոմատ համակարգ. Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում:

Այս մասին գտեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին:

Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: Ներդրվող համակարգն արժանացել է Ֆելիքս Ցոլակյանի հավանությանը: Կատարված աշխատանքի համար ԱԻ նախարարի հրամանով «ՎանՔաթ» ընկերության ներկայացուցիչները պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով: Դրանք հանձնել է ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել