Փլուզվել է Ալավերդու ԲԿ-ի հարակից տարածքում գտնվող հենապատի մի մասը

Ալավերդու բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ, 2020թ.հուլիսի 18-ին տեղացած հորդառատ անձրևներից հետո «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին հյուսիսային կողմից հարող հենապատի մի հատվածը՝ բժշկական կենտրոնի կաթսայատան , շտապ օգնության և թթվածնային ամբարի հարակից հատվածում, մոտ 3 մետր երկարությամբ ամբողջովին փլուզվել է: Նշենք նաև, որ հենապատը «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ- ի հաշվեկշռում չի գտնվում:

Խնդիրն ու վտանգը նաև Ալավերդի քաղաքի ավագանու մտահոգությանների կիզակետում է հայտնվել, ովքեր փորձեցին տեղում ծանոթանալ իրադրությանն և արձանագրել վտանգավորության աստիճանն, ինչպես տարածաշրջանը սպասարկող բժշկական կենտրոնի, այնպես էլ մոտակա բնակելի շենքի և հարակից շինությունների համար: Հավելենք նաև, որ նշյալ տարածքով անցնում է խիստ վտանգավոր բարձրավոլտ մալուխ: Խնդրի լուծման ուշացումը կարող է ավելի շոշափելի դառնալ անձրևների վարարման պարագայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել