Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: