Կորոնավիրուսի նոր դեպքերը 5․1 տոկոսի են հասել․ ամենացածր ցուցանիշը՝ վերջին ամիսներին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից.

  • 41605-ն` առողջացած,
  • 911-ը` մահվան ելքով, (նոր  դեպք է գրանցվել)
  • 2878  այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 281ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 234631 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 172 նոր դեպք և 171 առողջացած, կատարվել է 3372 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել