Օգոստոս ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը 2020թ. սեպտեմբերի 8-ից տեղադրված է ՀՀ բանկային, փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։
Սեպտեմբերի 8-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կարող եք կատարել Ձեր վճարումները:
Համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի` օգոստոս ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 15-ին:
Այն բաժանորդները, որոնք մինչև սեպտեմբերի 15-ը իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, սեպտեմբերի 18-ից կհոսանքազրկվեն: