Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղադրում էր բիզնես խլելու մեջ. Սանասարյանը նորություն ունի

ՀՀ ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Վստահ եմ, որ հիշում եք այն աղմուկը, երբ Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղադրում էր բիզնես խլելու մեջ։ Այդ հերյուրանքից էլ հենց սկսվեց իմ դեմ կարվող քրեական գործի նախապատրաստումը, և այն հասավ մինչև անգամ ինձ մեղադրանք ներկայացնելուն, պաշտոնական լիազորություններս կասեցնելուն և գործը դատարանում քնացնելու պրոցեսին։

Հիշում եք իմ այն հավաստիացնումները, որ հեմոդիալիզի շուկան մոնոպոլիզացված է, և իմ նպատակն էր ապահովել մրցակցություն, որի արդյունքում օրենքի տառը կպահպանվի, կկարգավորվի շուկայական գինը, պետությունն անհամեմատ ցածր գնով ձեռք կբերի դիալիզի պարագաները։

Նախ ասեմ, որ եթե ժամանակին երկու խոշոր ընկերություններ էին զբաղվում հեմոդիալիզի գնման գործընթացներով, ապա հիմա առկա են 5-6 ընկերություններ, որոնք իրար հետ մրցելով, ապահովում են մրցակցային գին, որի արդյունքում պետությունը տնտեսել է և շարունակում է տնտեսել հարյուրավոր միլիոններ։

Դրանցից ամենաթարմը քեյսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջերս կայացած մրցույթն է, որի արդյունքում մշտապես միակ մասնակից հանդիսացող և գերշահույթ ստացող ընկերությունը զիջեց իր դիրքերն այլ կազմակերպության։ Այպիսով, եթե չլիներ ՊՎԾ ուսումնասիրությունն այս ԲԿ-ում, միակ մասնակից ընկերությունը թելադրելու էր գին, իսկ ԲԿ-ի պատասխանատուների հանցավոր անգործության կամ գործունեության արդյունքում կատարվելու էր գնում այդ ընկերության ներկայացրած բարձր գնով։ Այսինքն, մրցակցության արդյունքում, պետությունը նախնական առաջարկած գնից 150 մլն-ով պակաս վճարեց անհրաժեշտ բժշկական սարքավորումների համար։

Ստացվում է, որ իմ դեմ կարված գործի մեղադրանքի էությունը («… խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները») կայանում է նրանում, որ պետությանը հարյուրավոր միլիոնների օգուտ տալն իմ ծառայողական շահերին հակառակ է, ինչպես նաև դա համարվում է ծառահողական պարտականությունների չկատարում:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։
Սիրում եմ բոլորիդ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել