Հայաստանում մինչև 2021 թվականի հունվարի 11-ը գործող կարանտինի ընթացքում տնից դուրս գալիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալը պարտադիր է։ Կանոնը սահմանվել է կարանտինի մասին որոշմամբ։
Հիշեցնենք, որ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր էր դարձել հունիսի 17-ից։ Այն չունենալու համար սահմանվել էր 10,000 դրամ։
Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումները հանվել են, որոշները՝ մնացել նույնը։ Նոր կանոններով՝ հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։
Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբը որոշում է կայացրել բացել սահմանը Հարավային Օսիայի հետ, առաջիկա օրերին կստորագրվի Ռուսաստանի կառավարության որոշումը: