Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:
Այս մասին տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը.
Ցուցակ | ||||
N | Անուն, ազգանուն | Զբաղեցրած տեղը | Պատվովճարի ամսական չափը հազար դրամ | |
Օլիմպիական խաղեր | ||||
1 | Էդուարդ Ազարյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
2 | Արմեն Նազարյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
3 | Էդուարդ Միքայելյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
4 | Յուրի Սարգսյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
5 | Արմեն Մկրտչյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
6 | Միհրան Հարությունյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
7 | Սոս Հայրապետյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
8 | Յուրի Պատրիկեև | 3-րդ տեղ | 100,000.00 | |
9 | Հրաչիկ Ջավախյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
10 | Գևորգ Դավթյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
Շախմատի համաշխարհային օլիմպիադա | ||||
11 | Վլադիմիր Հակոբյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
12 | Սերգեյ Մովսիսյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
Աշխարհի առաջնություն | ||||
13 | Նշան Մունչյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
14 | Արայիկ Գևորգյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
15 | Դեվիդ Սաֆարյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
16 | Յուրիկ Սարգսյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
Շախմատի աշխարհի թիմային առաջնություն | ||||
17 | Լևոն Արոնյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
18 | Վլադիմիր Հակոբյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
19 | Ռաֆայել Վահանյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
20 | Գաբրիել Սարգսյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
21 | Ռոբերտ Հովհաննիսյան | 1-ին տեղ | 100,000.00 |