Վարչապետի որոշմամբ Գնել Հասրաթյանը պաշտոնից ազատվել ու նոր պաշտոնի է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Գնել Հասրաթյանը պաշտոնից ազատվել ու նոր պաշտոնի է նշանակավել։

Որոշումներում ասվում է․

« Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գնել Հասրաթյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»:

« Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»։

Հիշեցնենք, որ Հասրաթյանը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ էր նշանակվել վարչապետի մայիսի 11-ի որոշմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել