Սոցապ ծառայությունը՝ աշխատանքային գրքույկների թվայնացման մասին

Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացնում են․

«Սոցիալական ապահովության տարածքային բաժիններում դեռևս առկա են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը հավաքագրված աշխատանքային գրքույկներ, որոնց թվայնացման գործընթացն ավարտված է, սակայն առ այսօր իրավաբանական անձանց ներկայացուցիչները և(կամ) ֆիզիկական անձինք չեն ներկայացել տարածքային բաժիններ՝ թվայնացված աշխատանքային գրքույկները ստանալու համար:

Սոցիալական ապահովության ծառայությունը հորդորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 18-ը ներկայանալ տարածքային բաժիններ՝ վերոնշյալ գրքույկները տարածքային բաժիններից ստանալու համար:

Ծառայությունը հայտնում է նաև, որ առաջիկայում կվերսկսվի աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել