Խնդրել եմ ՌԴ դումայի իմ գործընկերոջը, որ հրատապ կարգով դիմի Ռուսաստանի կառավարությանը․ Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող և աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն և միանալ իրենց ընտանիքներին և հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Պետությունը չպետք է անտարբեր գտնվի և անտեսի այս խնդրի հրատապ լուծումը :

Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, և մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:
Ներկայացնում եմ իմ կողմից Լ. Ի. Կալաշնիկովին ուղղված նամակի տեքստը:
Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել