Կորոնավիրուսի 3450 թեստավորում է կատարվել, որից դրական է եղել 177-ը

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից.

  • 41434-ն` առողջացած,
  • 909-ը` մահվան ելքով, (նոր 3 դեպք է գրանցվել)
  • 2880 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 280ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 231 259 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 177 նոր դեպք և 201 առողջացած, կատարվել է 3450 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել