Ելենա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում կին վարորդների համար զգուշացնող գրառմամբ է կիսվել՝ պատմելով իր հետ կատարված դեպքը։
«ԶԳՈւՇԱՑՈւՄ ԱՂՋԻԿ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ…Քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել:
Մի քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիթիից մի քիչ վերև` մայթեզրի մոտ կայանած սպասում եմ մորս: Այդ ընթացքում մի տաքսի գալիս 5մմ հեռավորությամբ կայանում է մեքենայիս հետևում: Ազատ մայթեզրին այդքան մոտ կանգնելը միանգամից ուշադրությունս գրավեց ու տարօրինակ թվաց: 3 րոպե հետո ես տեղիցս շարժվում եմ մի մետր առաջ ու ինչ տեսնեմ… տաքսու միջից 3 հոգի իջել վազում են, մեկը գոռում է, թե բա՝ շարժվելուց հետ ես եկել ու խփել իմ մեքենային: Ասում եմ, ոնց եմ խփել, եթե նախ ես հետընթաց չեմ արել, և երկրորդ խփելուց ո՞նց կարող է ես չզգամ: Ցույց է տալիս աջից-ձախից խազված, շիթը տեղից թռած հատվածը ու համոզում, որ ես եմ արել:
Նայում եմ, իմ մեքենան իդեալական վիճակում, ոչ մի խազ չկա: Ասում եմ՝ օկ, զանգենք ԱՊՊԱ, թող գան, ու շատ լավա ստացվել հենց դիմացի խանութի վրա կամեռաներ էլ կան, հիմա կզանգենք տերը կգա կմիացնի, կնայենք: Էս օպելի հիստերիկ վարորդն ասում է՝ չեմ զանգի ԱՊՊԱ, որովհետև ԱՊՊԱ-ն եկավ հետևից խփողին մեղավոր կհանի: Ու էդ պահին թարսի նման 4 դզող-փչողա հայտնվում հենց էդտեղ ու բոլորը միաբերան, թե բա՝ քուրիկ ջան, քո օգտի համար փողը տուր, թող էս մարդը չբողոքի: Ասում եմ թող բողոքի, ես էլ թարսի նման բողոքավոր եմ ման գալիս:
Մեկը վնասը գնահատում է 50.000 դրամ, մեկը 70.000, մյուսը 40.000, ասումա ինքը կսարքի, ու էդ պահին «տուժող» բայց «սրտացավ» վարորդն իբրև թե էնքան սրտից թույլա ու բարի կամքա դրսևորում, ասում՝ արի 15. 000-ով բարիշենք, ես էտքան նագլի մարդ չեմ: Ասում եմ ես էլ բարի եմ, բայց թարսի նման ոչ այդքան, ուստի զանգում եմ ոստիկանություն, թող գան կամեռաները հանեն: Ու էդտեղ էս մաֆիան նստում է ավտոն ու անհետանում հաջորդ զոհի հետևից: Ինչի՞ եմ էսքան գրում, որ իմանաք՝ կա մի այլանդակ անբանների խումբ` իր դզող-փչող կոմպլեկտացիայով, որ գոռգոռալով, աղջիկ վարորդների գլխին սարքելով փող են աշխատում: Էն էլ էս անգամ բախտները չբերեց ու փորձեցին իմ նյարդերի հետ խաղալ»:
Մեզ հետ զրույցում նա նշեց՝ խնդիրը հրապարակայանացնում է, որ մարդիկ զգուշանան։