Աջակցություն տարրական դպրոցին. ԿԳՄՍՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ի՞նչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը,
Հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:

Ծրագրի իրականացման ընթացքում կգործի Թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել