«Հայփոստը» տեղեկացնում է․
«Փոստային բաժանմունքները սեպտեմբեր ամսվա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները կիրականացնեն սեպտեմբերի 7-ից մինչև 20-ը ներառյալ:
Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հանրապետությունում սեպտեմբերի 7-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Բոլոր այն դեպքերում, երբ նպաստի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի նպաստառուի հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբերի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները»։