Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով երաշխավորել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին։
Այդ կազմակերպպություններն են․
- «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ,
- «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
- «Եվրոպական համալսարան» հիմնադրամ,
- «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ,
- «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ,
- «Տաթև» գիտակրթական համալիր» ՍՊԸ,
- «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ,
- «Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
- «Երևանի Լեոյի անվան N65 ավագ դպրոց» ՊՈԱԿ,
- «Մաստեր սթայլ» ՍՊԸ,
- «Հրազդանի Վ․ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ,
- «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ,
- «Կրթություն առանց սահմանի» ՀԿ։