Էքսպերիմենտներ հո չե՞նք անելու, դպրոցները պետք է բացենք այնպես, որ էլ փակելը բացառվի․ Նիկոլ Փաշինյան

ԿԳՄՍ նախարարությունը շահագրգռված է, որ դպրոցներում առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոնները թուլացվեն։

Այս մասին սեպտեմբերի 10-ի կառավարության նիստի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցների բացման հետ կապված կան որոշակի մտավախություններ, որ կարող է իրավիճակը փոխվել, բայց մենք վստահ ենք, որ այն կանոնները, որոնք սահմանված են, եթե մենք պահենք՝ շատ կարճ ժամանակ հետո ինքներս կգնանք դպրոցներում սահմանված կանոնների թուլացմանը, այնպես որ խնդրում ենք, հատկապես ծնողների, ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս իրավիճակից դուրս գանք։ Կրթական համակարգը և լիազոր մարմինը՝ ԿԳՄՍՆ-ն, մեծապես ծանրաբեռնված են այս իրավիճակով, որովհետև ստիպված ենք եղել հանրակրթության ոլորտում համակարգում գործող կանոնները 50 տոկոսով փոխել»,-ասաց նախարարը։

Վարչապետը նաև նշեց, որ դպրոցներում այժմ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է կատարվում։ «Դպրոցները ուզում ենք բացենք և չփակենք։ Էքսպերիմենտներ հո չենք անելու, դպրոցները պետք է բացենք այնպես, որ էլ փակելը բացառվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել